Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ
10.02.2012 | 00:00

Այս քառօրյայում, ԲՀԿ-ի մեկօրյա ընդդիմադիր խաղերի պատճառով, վատ վիճակում հայտնվեցին նախ և առաջ նրանց խմբակցությունում ընդգրկված գործարար պատգամավորները: Նրանց «քեֆն ու հալը» ուղիղ համեմատական էր հաջորդ խորհրդարանում լինել-չլինելու հեռանկարին: Մինչ ՀՀԿ-ն փորձում էր ցույց տալ, որ առանց ԲՀԿ-ի էլ «կյանքը կշարունակվի», հարազատ կուսակցության այսօրինակ որոշումը խիստ անհանգստացրել էր ԲՀԿ-ական գործարարներին, ովքեր «շվարած» միմյանց մխիթարում էին, թե «վաղն ամեն ինչ կսկսվի նորից», ու էլի իրենք իշխանության հետ «ախպերություն» կանեն:
Ըստ մեր տեղեկությունների, գործարարները տագնապած են եղել հատկապես այն պատճառով, որ մտածել են` եթե ԲՀԿ-ի «դեբոշները» շարունակվեն, մեծամասնական տեղերից և ոչ մեկում ՀՀԿ-ն չի թողնի իրենք «բարգավաճեն»: Այնպես որ, ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցման հարցում ամենից շահագրգիռը ԲՀԿ-ի գործարար, մեծամասնականով առաջադրվելու մտադրություն ունեցող պատգամավորներն են եղել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ